ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Տղե՛րք, մի պահ կանգնեք հայելու առջև, սրտիկ արեք ու տեսեք, թե հանուն փողի, կարիերայի, շահի ինչի եք վերածվել

Տղե՛րք, մի պահ կանգնեք հայելու առջև, սրտիկ արեք ու տեսեք, թե հանուն փողի, կարիերայի, շահի ինչի եք վերածվել
14.04.2026 | 16:37

Գրառումս 80-90-ականների սերնդի մասին է

Բազմիցս ասել և կրկնում եմ՝ Հայաստանում ընտրությունները ոչ միայն քաղաքական ճաշակի և նախասիրության խնդիր է, այլև՝ մարդկային տեսակի։ Անկեղծ եմ ասում՝ ես բառացիորեն ապշում եմ այն քպ-ական երիտասարդ և միջին տարիքի արական սեռի ներկայացուցիչների վրա, ովքեր հպարտորեն բարձրացնում են իրենց մատիկներն ու սրտիկ են ցույց տալիս։

80-90-ականների իմ ընկերներն ու ծանոթները, ովքեր դուրս են եկել բակ, կռիվ են արել, խաղացել են կռիվ-կռիվ ու «հալամոլա», գնացել են դպրոց, բուհ, սպորտի՝ կհասկանան, թե ես ինչու եմ ապշած։ Մեր մանկության տարիներին, եթե մենք նման սրտիկ անող որևէ մեկին տեսնեինք, անկախ մեզնից, ենթագիտակցորեն, ոչ այնքան դրական կարծիք կկազմեինք։ Լավ, թե վատ, բայց մեր մեջ բույն դրած տղամարդկային բարքերը մենք մեզ հետ բերել և հասցրել ենք մինչև մեր օրեր։ Ես իմ շրջապատում մի այնպիսի տղա չեմ ճանաչում, ով սրտիկներ ցույց տալով՝ կակնարկի իր քաղաքական պատկանելությունը։ Մյուս կողմից, մեր ժամանակներում էլ կային տեսակով «սրտիկ անող» տղաներ, սակայն, նույնիսկ նրանք այդքան բացահայտ ի ցույց չէին դնում իրենց «փխրուն և սրտիկային» հոգեկերտվածքը։

Բնությունից մենք՝ տղամարդիկ, մեր կառուցվածքով, հոգեկերտվածքով, մարմնով այլ ենք, մեր մկանային համակարգը ավելի կոպիտ է, մազածածկույթը՝ համեմատաբար ավելի շատ, ձայնը՝ ավելի կոշտ, բարքերը՝ ավելի բրուտալ։ Մենք՝ 80-90-ականների «կոժից կուրտկա» հագածներս, լինեինք երաժիշտ, իրավաբան, ֆուտբոլիստ, հանցագործ, գիտնական, զինվորական, թե բանկիր, գիտեինք, որ, բոլոր մասնագիտություններից առաջ, ամենակարևորը ՏՂԱ լինելն էր, քանի որ դրանից էր միայն ու միայն կախված ամեն ինչ ու ամեն բան մեր կյանքում։

Տղե՛րք, լուսանկարներից, քարոզարշավներից դուրս, մի պահ կանգնեք հայելու առջև, սրտիկ արեք ու հայելու մեջ տեսեք, թե դուք հանուն փողի, կարիերայի, շահի ինչի եք վերածվել: Տեսեք ձեզ հայելու առջև ու այդ ընթացքում հիշեք ձեր մանկությունը ու փորձեք հասկանալ՝ ձեր այսօրվա «ԵՍ»-ը և ձեր մանկության հիշողությունները զուգահե՞ռ են իրար, թե՞ ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է, ու եթե փոխվել է, ապա՝ դեպի լա՞վն է փոխվել, թե՞՝ վատը։ Եթե կոգնիտիվ դիսոնանս չեք զգա, համոզված եղեք՝ դուք գտել եք թե՛ ձեր իսկական «ես»-ը, թե՛ այն քաղաքական թիմը, որ հարիր է ձեր «ես»-ին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կզգաք, որ իմ գրառումը բնավ քաղաքական չէ, ապա մտածելու շատ բան ունեք: Մտածելու բան այն մասին, որ Նիկոլը հավերժ չէ, բայց ձեր սրտիկները մնալու են որպես յուրատեսակ կյանքի «ռեզյումե», որը ոչ մենք ենք մոռանալու, ոչ էլ կարողանալու եք այն թաքցնել ձեր որդիներից:

Ասածս ինչ է՝ եկե՛ք տղամարդկանց թիմ, մեզ մոտ տղամարդիկ սրտիկներ չեն անում, քանի որ գիտեն, թե իսկական սերն ինչ բան է:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ

v class="footer-right"> .